Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Խավարասերներն ընդդեմ տարատեսակ վարակների

Խավարասերներն ընդդեմ տարատեսակ վարակների

Հավանաբար, խավարասերներն ու մորեխներն ապագայում կարողանան օգնել մարդկությանը` պայքարելու այն վարակների դեմ, որոնց դեմ արդեն հակաբիոտիկներն այլևս անարդյունավետ չեն:

Նոթհինգեմի համալսարանի գիտնականների խումբն այս միջատների հյուսվածքներում հայտնաբերել է 10 տարբեր նյութեր, որոնք թունավոր են վիրուսների, սակայն անվնաս՝ մարդկային հյուսվածքների համար: Միկրոկենսաբանները ենթադրում են, որ հայտնագործված նյութերով կարելի է նոր հակաբիոտիկներ ստեղծել, որոնք դեղորայքի հանդեպ կայուն շտամմ ունեցող վարակների դեմ արդյունավետ պայքար կմղեն:

«Հույս ունենք, որ այդ մոլեկուլներն ի վերջո կարող են վարակների դեմ պայքարելու հիմքը դառնալ: Վարակների պատճառ ոսկեգույն ստաֆիլակոկն ու աղիքային ցուպիկն ավելի ու ավելի կայուն են դառնում ժամանակակից դեղորայքի նկատմամբ»,- ասում է գիտնականներից մեկը:

Նման հակաբիոտիկները կփոխարինեն առկա հակաբիոտիկներին, որոնք զերծ չեն կողմնակի ազդեցությունից: Միջատների հյուսվածքներում պարունակվող հզոր հակամանրէային նյութերի պարունակությունը բացատրվում է այն հակասանիտարական պայմաններով, որոնցում ապրում են դրանք.a փաստորեն, «խեղճերը» ստիպված են դիմադրել բազմազան մանրէների ու պաշտպանվել միկրոօրգանիզմներից:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ